«2019 Leaders' Meeting and Awards» մրցանակաբաշխության հաջող անցկացումից հետո Լոնդոնում բազավորված «Emerging Europe» վերլուծական կենտրոնը սկսում է 2019 թվականի մրցանակի հայտերի ընդունումը:

«Emerging Europe» բիզնես, մեդիա եւ հետազոտական հարթակի առաքելությունն է Կենտրոնական, Հարավարեւելյան եւ Կովկասի 23 երկրներում սոցիալական եւ տնտեսական աճին նպաստելը:

«2018 Leaders' Meeting and Awards մրցանակաբաշխությանը մասնակցում էր 23 երկրից մոտ 600 հավակնորդ: Այս տարի մենք նոր անվանակարգեր ենք ավելացրել եւ է՛լ ավելի մեծ հետաքրքրություն ենք ակնկալում ու է՛լ ավելի հետաքրքիր նախաձեռնություններ»,- նշում է հիմնադիր գործընկեր Էնդրյու Վրոբելը, որը «Emerging Europe»-ում պատասխանատու է ռազմավարության եւ կոնտենտի համար:

17 անվանակարգերը բաժանված են 3 խմբի՝ իմիջի կառուցում, սոցիալական ու տնեսական աճ եւ 2 սոցիալական անվանակարգեր՝ տարածաշրջանի աճին նպաստող անձանց համար. մեկը կընտրվի տարածաշրջանից, մեկը՝ տարածաշրջանի սահմաններից դուրս:

«Emerging Europe»-ի խորհուրդը, որը կազմված է 12 քաղաքական եւ բիզնես առաջնորդներից, ինչպես նաեւ հասարակական գործիչներից՝ Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ, պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգեն, Սլովակիայի նախկին փոխվարչապետ Իվան Միկլոշ, Մոլդովայի նախկին վարչապետ Իոն Ստուրզա եւ PwC CEE-ի նախկին գլխավոր տնօրեն Օլգա Գրիգիե-Սիդոնս, պարգեւի կներկայացնի ցմահ ձեռքբերումների համար:

2018 թվականին «Emerging Europe»-ը հրապարակել է ներդրումների խրախուսման սեփական զեկույցը: Կազմակերպությունն այս տարի կհրապարակի բիզնեսի համար քաղաքների ընկալման իր առաջին համաթիվը:

«2019 Leaders' Meeting and Awards-ը մրցանակ է մեծագույն ձեռքբերումների եւ տարածաշրջանում լավագույն ձեռքբերումների լուսաբանման համար: Մենք ցանկանում ենք ցույց տալ տարածաշրջանում լավագույնը եւ օգնել բարձրացնել ստանդարտները: Այս նպատակներին հասնելու համար մշակվել է «Ներդրումների խրախուսման մասին զեկույցը», ինչպես նաեւ «Բիզնեսի համար բարենպաստ քաղաքի ընկալման համաթիվը»: Միջոցառման ժամանակ մենք կկազմակերպենք ներդրումների հարցերով կլոր սեղան, որի ժամանակ կփոխանակենք գիտելիքներն ու փորձը»,- շեշտում է Վրոբելը:

«Ամենակարեւոր տարրերից մեկը, որը շատ հաճախ թերագնահատում են, առաջավոր փորձի փոխանակումն է, եւ սա հենց այն է, ինչը մենք փորձում ենք անել: Մենք միմյանց պատմում ենք, թե ինչի ենք հասել, ինչպես ենք դրան հասել, որոնք են մեր խնդիրները: Ես համառորեն խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ այդ բանավեճերի վրա»,- նշում է Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ եւ 2018 թվականին ցմահ ձեռքբերումների համար մրցանակի դափնեկիր Գյունթեր Ֆերհոյգենը:

PwC CEE-ն, որն ընդգրկում է Եվրոպայի ամբողջ զարգացող տարածաշրջանը, մրցանակաբաշխության ռազմավարական գործընկերն է: «Առաջնորդների առաջին հանդիպումը եւ պարգեւատրման արարողությունն անցավ մեծ հաջողությամբ: Սա ոչ միայն ոգեշնչող ցուցադրությունն էր, թե որքան դինամիկ, ինովացիոն եւ աշխույժ է զարգացող եվրոպական տարածաշրջանը: Կազմակերպիչները մեծ աշխատանք էին կատարել, որպեսզի մի քանի երկրներից մասնակիցների մոտ առաջանար այն զգացողությունը, որ իրենք միասնական ընկերակցություն են: Մեր մասնակցությունը մեզ մեծ թվով հրաշալի հնարավորություններ ընձեռեց բիզնեսի, կառավարությունների, ներդրումները խրախուսող գործակալությունների եւ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատելու համար»,- ասում է PwC-ի գլոբալ հաղորդակցության հարցերով տնօրեն Ջեֆրի Մակմիլանը:

2018 թվականին պարգեւներ են ստացել 10 երկրից 11 հաղթողներ՝ «Invest Lithuania»-ն, «Siemens Czech Republic»-ը, «Solaris»-ը, «Amazon»-ը, «City of Wrocław»-ն, «City of Ljubljana»-ն, «DeepDee»-ն, «Teach for Armenia»-ն, «We Care Men Care»-ը, «New Bazaar Tirana»-ն եւ պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:

«Մենք հպարտ ենք, որ Solaris-ն ապրանքանիշ է, որը համաշխարհային ճանաչում ունի: Global Champion պարգեւը այս փաստի հրաշալի հաստատումն է եւ մեզ ներառում է 2018 թվականին հաղթած առաջատար ձեռնարկությունների էլիտար խմբի մեջ, այդ թվում՝ այնպիսի հսկաների, ինչպիսիք են Amazon-ն ու Siemens-ը»,- ասում է Solaris Bus and Coach-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դարիուշ Միխալակը:

«Ես անչափ հպարտ եմ, որ նման հեղինակավոր ու անկախ պարգեւ եմ ստացել՝ հատկապես հաշվի առնելով մեր անվանակարգում մյուս թեկնածուների շատ բարձր ստանդարտը»,- նշում է Չեխիայում Siemens-ի գլխավոր տնօրեն Ռոման Վալնին:

«Leaders' Meeting and Awards» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 27-28-ը Լոնդոնում: Միջոցառումը կսկսվի Վեսթմինսթերում ֆուրշեթով: Մրցանակաբաշխության բուն ծրագիրը, որը ներառում է հիմնական ելույթները, խմբային քննարկումները եւ պարգեւատրման արարողությունը, տեղի կունենա հունիսի 28-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կենտրոնակայանում:

«Leaders' Meeting and Awards» կայքը

2018-ը՝ թվերով.

Մամուլում ավելի քան 100 հոդվածներ, անվանակարգերի 110 հավակնորդներ, ավելի քան 300 մասնակիցներ, 577 հավակնորդներ, 4 միլիոն #EEAwards ցուցադրություններ համացանցում:

2018 թվականի իրադարձությունների սեղմ շարադրանքը

2019-ի մրցանակների հայտերն ընդունվում են 13 անվանակարգերում.

Global Champion (Համաշխարհային առաջնորդ)

Regional Champion (Տարածաշրջանային առաջնորդ)

FDI Project (Արտասահմանյան ներդրումներ նախագիծ)

Research and Development Project (Գիտահետազոտական նախագիծ)

Innovation Initiative (Ինովացիոն նախաձեռնություն)

City FDI Strategy (Օտարերկրյա ներդրումների քաղաքային ռազմավարություն)

Tourism Campaign (Տուրիստական արշավ)

Renewal Project (Թարմացման նախագիծ)

Social Impact Start-up (Սոցիալական ազդեցություն ունեցող սթարթափ)

Young Empowerment Initiative (Հնարավորությունների երիտասարդական նախաձեռնություն)

Equality-Friendly Initiative (Իրավահավասարության նախաձեռնություն)

Silver Economy Initiative («Silver Economy» նախաձեռնություն)

Young Influencer  (Երիտասարդ ինֆլյուենսեր)