Միջքաղաքային հաղորդակցության նոր համակարգի ներդրումը երկու տարի կտեւի։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 27-ին Կառավարության 2018թ․ գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքերով, նախարարությունը ներկայում աշխատում է երկու ուղղություններով։

«Առաջին հերթին անհրաժեշտ է չափել միջքաղաքային ուղեւորափոխադրումների ծավալը։ Արդյունքում պարզ կդառնա՝ ինչ ավտոբուսներ են անհրաժեշտ։Ծրագրվում է երթուղի մտցնել երեք տեսակ եւ որոշել՝ ինչ ուղղություններով եւ ինչ հաճախականությամբ։ Դա թույլ կտա ձեւավորել ներդրումային ծրագիր եւ հրավիրել գործընկերների»,- ասել է Արշակյանը՝ հավելելով, որ բանակցություններն արդեն ընթանում են։

Ինչպես նշել է նախարարը, ենթադրվում է, որ նման լայնամասշտաբ ծրագրի իրականացման արդյունքում ավտոբուսները կհավաքվեն Հայաստանում, իսկ այնուհետեւ երթուղի կհանվեն։

Արշակյանը նաեւ հայտնել է, որ զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման համար արդեն հատկացվել է 65 միլիոն դրամ։

«Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը կտեւի մոտ երկու տարի, իսկ զբոսաշրջիկներն այլեւս չեն կորչի»,- ամփոփել է նախարարը։