Հայաստանում ավտոմեքենա վարողների համար տուգանքները պետք է սահմանափակել։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ընդ որում, նրա խոսքերով, Ճանապարհային ոստիկանությունը առաջարկվում է վերաձեւավորել Ճանապարհային պարեկության, իսկ տուգանքները փոխարինել խախտումների գնահատման բալային համակարգով։

Սրա հետ մեկտեղ, ինչպես նշել է վարչապետը, տուգանքների առավելագույն չափը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։ Հնարավոր տարբերակներից մեկը՝ սահմանափակել այն 20 000 դրամով։

«Լուրջ խախտումների դեպքում տուգանքները կգանձվեն արդեն ոչ թե վարչական, այլ ուրիշ, ավելի խիստ կարգով»,- պարզաբանել է վարչապետը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի մեծ տուգանքներ չվճարած վարորդների համաներումը հանգեցրեց հանրապետությունում ՃՏՊ-ների կտրուկ աճի։