Այս րոպեներին ավարտվել է Հայաստանի, Ռոսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պաշտոնական մասը, Սոչիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նախագահները շարունակում են շփվել ոչ պաշտոնական ձեւաչափում՝ Սոչիի մերձակայքում գտնվող «Կրասնայա պոլյանա» լեռնադահուկային հանգստավայրում։
Բանակցությունների հիմնական թեման ԼՂ հակամարտության կարգավորումն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:





























