Հայաստանը ուզում է Ռուսաստանի հետ պայմանավորվել ավելի երկարաժամկետ գազի գնի մասին։ Այս մասին մարտի 27-ի Ազգային ժողովում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքերով, գազի գինը ամեն տարի ֆիքսվում է։ «Բանակցությունների արդյունքում կողմերը, հնարավոր է, կգան նրան, որ գազի գնի համաձայնագրերը կկնքվեն երկար ժամկետով։ Սահմանին գազի գնի հարցը մոտ ժամանակներս կվերադառնա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ»,- հայտարարել է փոխվարչապետը։