Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես բանկերը եւ նրանց մատչելի վարկերը: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցրեին:
Նրա խոսքով, իշխանություններն անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիրներ են դնում: «Նրանք պետք է ֆինանսավորեն այդ գործընթացները եւ վարկերը մատչելի դարձնեն», - բացատրեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ֆինանսավորման հաջորդ աղբյուրը արտաքին ռեսուրսներն են:
«Մենք ԵՄ-ում 13 նախագիծ ենք ներկայացրել, որոնց մի մասը կարելի է մեգանախագծեր համարել: Սակայն մեր միջազգային գործընկերները խելացի բաներ են ասում: Նրանք նշում են, որ մենք պետք է ներդրումներ կատարենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն կգա եւ երկրում մի ծրագիր 100 տոկոսով կֆիանանսավորի: Օրինակ ենթակառուցվածքների կամ ջրամբարների կառուցման ծրագիրը», - ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է արտաքին ֆինանասկան միջոցների ներգրավվման արդյունքում պետական պարքտի ավելացման մտավախություններին, վարչապետը հավաստիացրեց, որ ստվերի դեմ ակտիվ պայքարի դեպքում պարտքի ավելացումը որեւէ սպառնալիք չի ներկայացնի:
Փաշինյանի խոսքով՝ ԱՄՀ մասնագետները կարծում են, որ Հայաստանում ստվերային տնտեասության չափը կազմում է 50-60 տոկոս:
«Եթե իշխանությունները պայքար մղեն ստվերի դեմ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն որոշակի աճ կգրանցի, եւ երկրի պարտքը կնվազի ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմից», - եզրափակեց կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում արդեն ավարտվել է Կառավարության գործունեության մասին զեկույցի քննարկումը:


























