ԱՄՆ-ը չինական ապրանքների վրայից որոշ տուրքեր կարող է հանել՝ ուժի մեջ թողնելով մնացածները, որպեսզի ապահովվի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագրի պահպանումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն՝ հայտնում է Reuters-ը։
«Մենք պետք է նայենք, թե ինչպիսին է ծառայության ցուցակը, եւ մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր լծակից։ Սակայն, դա պարտադիր չի նշանակում, որ բոլոր տարիֆները կպահպանվեն»,- ասել է Քուդլոուն։
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հինգշաբթի օրը ժամանել են Պեկին՝ չինացի պաշտոնյաների հետ բանակցությունների նոր փուլի համար։





























