Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել է  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ փակ հանդիպումը: Հանդիպումից առաջ Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ ավարտից հետո կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին, այդ թվում` կտեղեկացնի, թե ինչ հարցեր են ընդգրկվել հանդիպման օրակարգում: