Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք էր ներկայացել տարեց մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.50-ին, Օրբելի փողոցում նկատել է, որ թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման եւ սոցիալական քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին, ժամը 20.00-ին, Աբովյան փողոցի 54 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 27-ին, ժամը 19.50-ին, թիվ 57 երթուղու ավտոբուսում տարեց կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























