Մարտի 24-ին, ժամը 05.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում Նոր Արմավիր գյուղի գազալցակայանի աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով գազալցակայանին են մոտեցել քաղաքացիներ եւ փող են տարել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.10-ի սահմաններում, նշված մակնիշի ավտոմեքենան, գազ լիցքավորելու նպատակով, մոտեցել է գազալցակայան, այդ ընթացքում ուղեւորը, օգտվելով դռների բաց լինելու հանգամանքից, մտել է աշխատասենյակ եւ գանձապահի սեղանի կիսաբաց դարակից գողացել 188.000 դրամ ու հեռացել:

Մարտի 28-ին, ժամը 13.50-ին, Արարատի մարզի Դարբնիկ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մորիս Օ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: