Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն, 2018թ. դեկտեմբերին Ն.Ստեփանյան փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, գողացել է տղամարդու 2 բաճկոն, կոշիկներ, իսկ 2019 թ. մարտին կրկին նույն եղանակով մուտք է գործել նշված տուն եւ գողացել մազ կտրելու համար նախատեսված սարք, գործիքներ եւ օծանելիքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 11.00-ին, Գոռ Հ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, Նանսենի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Մարտի 28-ին հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գոռ Հ.-ի՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարանում եւ հայտնաբերվել է վերարկու, 3 պտուտակահան եւ 1 մուրճ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գոռ Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:





























