ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները այսօր՝ մարտի 29-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելիս, հսկիչ-անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի պայմանագրային աշխատող, բուժքույր Մ. Ն.-ին, որի վերարկուի ձախ ծոցագրպանից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս եւ բջջային հեռախոսի մեկ մարտկոց: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածները հիմնարկ է բերել դատապարտյալ Գ. Վ.-ին փոխանցելու նպատակով:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





























