Մինչեւ կանանց զորակոչելը, մենք խնդիր ունենք կանանց հանրային, քաղաքական կյանքում ավելի ակտիվ ներգրավվածություն ապահովել: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով առաջարկին, թե արդոք ժամանակը չէ Իսրայելի օրինակով կանայք ծառայեն հայոց բանակում:
«Ես երբ հասկացա, հրապարակին նայելով, որ հեղափոխությունն անխուսափելիորեն հաղթելու է, երբ որ հրապարակի կեսը կայանք էին, երբեմն նույնիսկ շատ: Սկզբից փողոց դուրս եկան երեխաները, հետո՝ նրանց մայրերը, հետո նրանց ամուսինները եւ այդպես շարունակ:Այսքան տարի քաղաքական պրոցեսի մեջ լինելով, այդպիսի բան չէի տեսել: Ես հասկացա, որ այդ պրոցեսը հաղթելու է հատկապե այնպես, ինչպես մենք ուզում ենք, լիարժեք խաղաղ եւ առանց ցնցումների»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաեւ համոզմունք հայտնեց, որ կանայք տասնյակ անգամ ավելի պակաս են հակված կոռուպցիայի, քան թե տղամարդիկ:




























