ՌԴ Տվերսկոյի մարզի Ուդոմլ քաղաքում մահացել է կապույտ ներկված անտուն շունը, որը ենթադրաբար ծաղրի առարկա է դարձել տեղի դեռահասների համար՝ հայտնում է Lenta.ru-n:
Տղամարդը, որը նրան հարվածել է, փախել է Renault Duster շագանակագույն ավտոմեքենայով։
Երբ հաջորդ խաչմերուկում նրան կանգնեցրել եւ ամոթանք են տվել, տղամարդը տարակուսել է, թե «չէ որ դա մարդ չէ»։
Տեղացի բնակիչներից մեկն էլ պատմել է, որ շանը հասցրել են անասնաբուժական կլինիկա, սկայն այնտեղ նա մահացել է։
Թե որտեղ եւ երբ էին դրանից առաջ կապույտ գույնով ներկել կենդանուն, առայժմ հայտնի չէ, սակայն օգտատերերի մեծամասնությունը համամիտ է, որ դեռահասներն են արել։ Եթե դա հաստատվի, նրանց ծնողներին պատասխանատվության կենթարկեն։
2017թ․ դեկտեմբերին ՌԴ Պետդուման կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը խստացնելու մասին օրենք է ընդունել։ Առավելագույն պատիժը երկու տարի ժամկետից հասցվել է 5 տարի ժամկետով ազատազրկման։ Կպատժվեն ոչ միայն նրանք, ովքեր տանջում է կենդանիներին, այլեւ ցանցում նրանց ծաղրողները։





























