Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կնոջ հանդեպ, որը կենցաղային վեճի ժամանակ գրտնակով ծեծել է 12-ամյա որդուն, իսկ հետո շինարարական դանակով կտրել է նրա ականջի մի մասը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
46-ամյա կնոջ հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Նա մեղադրվում է «փոքրահասակի առողջությանը, իրերը որպես զենք օգտագործելով, կանխամտածված ծանր վնաս հասցնելու մեջ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը մեղադրյալը, գտնվելով Զելենոգրադի իր տանը, 2007թ․ ծնված իր որդում գրտնակով հարվածներ է հասցրել, իսկ այնուհետեւ դանակով կտրել է աջ ականջի խեցին։
Դպրոցում ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ տղան երկու օր անընդմեջ չի հանել գլխարկը։ Հայտնաբերելով մարմնական վնասվածքները՝ դպրոցի վարչակազմը այդ մասին հայտնել է իրավապահներին։
Այժմ երեխան գտնվում է ընտանիքի եւ մանկության աջակցության «Զելենոգրադ» կենտրոնում։
Կինը կալանավորվել է։ Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։





























