Վենեսուելայում էլեկտրաէներգիայի սահմնափակ սպառման հատուկ ռեժիմ են սահմանել: Twitter-ում այս մասին գրել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նրա խոսքով՝ տվյալ միջոցն անհրաժեշտ է արտադրության եւ ազգային ծառայության էլեկտրականության բաշխման գործընթացն հավասարակշռելու համար: Ռեժիմը երկրում կգործի 30 օր:
«Հատուկ ուշադրություն կդարձվի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի վրա չազդելու համար», — ընդգծել է Մադուրոն:
Մարտի 31-ին Վենեսուելայում տեղի էր ունեցել ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի անջատման 5-րդ դեպքը, որն անդրադարձել էր առնվազն 20 նահանգներին եւ մայրաքաղաք Կարակասին: Կապի եւ տեղակատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտնել էր, որ պատճառը էներգիայի մատակարարման համակարգի վրա համաժամանակյա կիբեր հարձակումներն էին:




























