Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ներողությունը` դաշնակիցների սխալ գրոհի հետեւանքով երեխաների մահվան համար:
Նախագահ Քարզայը հայտարարել է, թե միայն ցավակցությունը բավարար չէ, ինչպես նաեւ նշել է, որ կոալիցիոն ուժերի ռազմական օպերացիաների հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերը դարձել են Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության հիմնական պատճառը: «Սա այլեւս ընդունելի չէ աֆղան ժողովրդի համար: Ցավակցությունները չեն կարող բուժել մարդկանց վերքերը»,-ասել է Քարզայը:
Աֆղանստանի իշխանությունները փետրվարին ՆԱՏՕ-ին մեղադրել էին 65 խաղաղ բնակչի մահվան մեջ, որոնցից 20-ը`կանայք, 29-ը`երխաներ էին: Տեղական իշխանության հայտարարության համաձայն` Աֆղանստանի որոշ մասերում գյուղերի բնակիչները զոհվել են գիշերը կոալիցիոն ուժերի ռմբահարումների հետեւանքով: Բացի այդ, մարտի 1-ին եւս ինը երեխա է զոհվել, որոնց դաշնակիցները գրոհայինների հետ էին շփոթել:


























