Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպի ղեկավարած Բարեփոխումների կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում: Այս կուսակցության օգտին քվերակել է ընտրողների 28,6 %-ը, ինչը նշանակում է, որ խորհրդարանի 101 տեղից 33-ը կպատկանեն բարեփոխականներին: Ըստ Lenta.ru-ի` դեռ 5 հազար քվե մնացել է հաշվելու, սակայն արդյունքների վրա դա չի անդրադառնա:
Երկրորդ տեղում ընդդիմադիր կենտրոնամետ կուսակցությունն է, որի օգտին քվերակել է ընտրողների 23,2 %-ը, ինչը համապատասխանում է 26 մադատի: Այն ղեկավարում է Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը:
Ներկայիս կառավարող կոալիցիայի կազմում գտնվող IRL կուսակցությունն ստացել է 20,6 %-ը կամ 23 մանդատ, իսկ չորրորդ տեղում ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է` 17,1 % (19 մանդատ):
Միայն այս չորս կուսակցություններին է հաջողվել հաղթահարել անհրաժեշտ հինգտոկոսանց շեմը:





























