Մուամար Քադաֆիի որդին France 2 ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե առանց Եվրոպայի աջակցության Լիբիան «միջերկրածովյան Սոմալի» կդառնա:
Սեյֆ ալ Իսլամը նկատել է, որ եթե Եվրամիությունը չմիջամտի ընթացիկ իրավիճակին, ամբողջ լիբիական ափը, ինչպես նաեւ Կրետեն ու Սիցիլիան, կդառնան ծովահենների պատսպարան: Բացի այդ, դեպի Եվրապա կհոսեն փախստականների բազմամիլիոն հոսքեր:
Նա հերթական անգամ նշել է, որ իրադարձությունները Լիբիայում նման չեն Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցածներին. այնտեղ խաղաղ ցույցեր էին անցկացվում, իսկ Լիբիայում իշխանության համար պայքարում են զինված խմբավորումները:





























