Չինաստանում ոստիկանությունը մարտի 6-ին 10 օտարերկրացի լրագրողի է ձերբակալել, ովքեր տեղեկատվություն են հաղորդել Շանհայում չարտոնված հանրահավաքի մասին:

Լրագրողներին կալանավորել են մի քանի ժամով, որից հետո բաց են թողել` պարզաբանելով, որ նման միջոցառումների լուսաբանման համար հատուկ թույլտվություն է պետք:

Չինաստանում վերջերս հնչում են բողոքի ակցիաների անցկացման կոչեր, այդ թվում` ինտերնետով: Այդ կապակցությամբ Պեկինում, որտեղ տեղի է ունենում  Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հերթական նստաշրջանը, խստացվել են անվտանգության միջոցառումները:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն մտահոգություն է հայտնել լրագրողների կալանավորման փաստի առնչությամբ, որոնց շարքում եղել են նաեւ գերմանցիներ: «Լրագրողների նկատմամբ խոչընդոտներն անթույլատրելի են եւ վնասում են ՉԺՀ-ի իմիջին»,-հայտարարել է նա: