Սերբիայում կրճատվել է նախարարների կաբինետի կազմը: Տարբեր նախարարների լիազորություններն այժմ միավորվել են եւ 25 մարդու փոխարեն այժմ նախարարական պաշտոններ են ստանալու շուրջ 17-ը: Կրճատումը, սակայն, շրջանցել է այնպիսի նախարարություններ, ինչպիսիք են Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, Արտգործնախարարությունը, Մետոխիայի եւ Կոսովոյի գծով նախարարությունը:
Իր հերթին Ֆինանսների նախարարությունը միավորվել է էկոնոմիկայի նախարարության հետ եւ ստացել է Ֆինանսների եւ ազգային զարգացման նախարարություն անվանումը: Գիտության նախարարությունը միավորվել է կրթության նախարարության հետ, իսկ Ազգային ներդրումների պլանավորման նախարարությունը մտել է Էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ:
Մարդու իրավունքների եւ փոքրամասնությունների նախարարությունը կդառնա կամ արդարադատության նախարարության, կամ էլ պետական եւ տեղական ինքնակառավարման նախարարարություների մաս:
Մեկ ընդհանուր նախարարություն է դառնալու Մշակույթի եւ հեռուստահաղորդակցման գերատեսչությունը, իսկ Էներգետիկայի նախարարությունը կլուծարվի: Այդ նախարարության աշխատանքներով կզբաղվի ենթակառուցվածքների նախարարությունը: Կրոնների նախարարությունը կդառնա Սփյուռքի նախարարության մաս: Սպասվում է, որ համապատասխան օրինագիծը խորհրդարան կներկայացվի այսօր` մարտի 7-ին: Դրա քննարկումը տեղի կուենա մարտի 8-ին:




























