ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մարտի 7-ին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան։ Սպասվում է, որ Գեյթսը կհանդիպի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։
Գեյթսի եւ Քարզայի հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին։
Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի օդային հարձակման արդյունքում Աֆղանստանի Կունար նահանգում սպավել էր 9 երեխա, գրում է Lenta.ru-ն։
Գեյթսի այցի նախօրեին Քարզայը հայտարարել էր, որ խաղաղ բնակիչների սպանության համար ամերիկացիների հրապարակային ներողությունները բավարար չի համարում։
Գեյթսը կհանդիպի Աֆղանստանի արեւելքում եւ հարավում գտնվող ամերիկացի զինծառայողների հետ, ինչպես նաեւ խորհրդակցություն կանցկացնի ԱՄՆ ցամաքային զորքերի գեներալ Դեւիդ Պետրեուսի հետ։


























