ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Սեւանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: