Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերն են։

ՄԻՊ-ի Facebook-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է.

«Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող:

Ըստ այդմ, անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը: Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ»: