Ռադեն քաղաքում փակվել է Գերմանիայի վերջին մորթատու ջրաքիսների ֆերման, գրում է Deutsche Welle-ն:

Պատճառը կենդանիների պաշտպանների կողմից ճնշումն է դարձել: Մարտին Կենդանիների պաշտպանության բյուրոն կազմակերպության կայքում տեղադրել էր դրոններով նկարահանված տեսանյութ, որը ցույց էր տալիս կենդանիների բազմացման անընդունելի պայմանները. ջրաքիսները պահվում էին նեղ վանդակներում եւ տանջվում ջրի պակասից:

Ֆերմա ժամանած Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողի անասնաբուժական գերատեսչության տեսչությունը  հայտանբերել էր դատարկ վանդակներ եւ փակված արտադրություն:

Ֆերմայի սեփականատերը, ով 20 տարի զբաղվել է ջրաքիսների բազմացմամբ, հաստատել է, որ բիզնեսի փակել է հասարակական ճնշման եւ խիստ անասնաբուժական ստուգումների պատճառով:

Նա նշել է, որ եթե ջրաքիսներն իրականում հիվանդ լինեին, մորթու որակը թույլ չէր տա վաճառել դրանք:

Ռադենում գազանաֆերման 2017-ից դիմանում էր այն բանից հետո, երբ գազանաֆերմայում կենդանիներին պահելու պայմանների մասին օրենքն այնքան էր խստացել, որ  բիզնեսը վնասաբեր էր դարձրել:

 

2018-ին Versace իտալական նորաձեւության տան ղեկավար Դոնաթելա Վերսաչեն հրաժարվել էր հագուստի կամ աքսեսուարների ստեղծման ժամանակ մորթու օգատգործումից: Նույն դիրքորոշումն էին հայտնել նաեւ Gucci, Michael Kors եւ Jimmy Choo նորաձեւության տները: