Երեքշաբթի բիթքոինի գինը կտրուկ բարձրացել էր, չորեքշաբթի առավոտյան շարունակել է թանկանալ. կրիպտոարժույթը 2018 թվականի նոյեմբերից առաջին անգամ հաղթահարել է 5 հազար դոլարի նիշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բերելով սակարկությունների տվյալները:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 12,15 տոկոսով՝ հասնելով մինչեւ 4,932 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 9,11 տոկոսով՝ հասնելով մինչեւ 4,905 հազար դոլարի:

Ընդ որում՝ ավելի վաղ սակարկությունների ժամանակ բիթքոինի նիշը բարձրացել էր 5 հազար դոլարով:

Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը՝ 14,59 տոկոսով՝ մինչեւ 166,76 դոլար, Ripple-ը՝ 9,28 տոկոսով՝ մինչեւ 0,3516 դոլար, Litecoin-ը՝ 26,85 տոկոսվ՝ մինչեւ 79,84 դոլար:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ այս պահին կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան կազմում է 171,71 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 51 տոկոսը:

Երեքշաբթի առավոտյան բիթքոինի արժեքը կտրուկ բարձրացել էր 10 տոկոսով: Մի շարք փորձագետների կարծիքով՝ բիթքոինի գնի աճը կարող է կապված լինել շուկայում տրամադրությունների բարելավման եւ խոշոր խաղացողների մուտքի հետ: