ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից զույգը 250 հազար դոլար է շահել՝ մեքենան լվանալու ժամանակ ստուգելով գտնված վիճակախաղի տոմսը, գրում է UPI-ն:
Ինչպես պարզվել է՝ տոմսը նրանք գնել են ավելի քան մեկ շաբաթ առաջ եւ մոռացել ավտոմեքենայում:
Տոմսը գտնելով՝ նրանք անմիջապես զանգել են վիճակախաղի տոմսերի համարների ստուգման հատուկ համարին եւ պարզել, որ խոշոր գումարի հաղթող են դարձել:
Գաղտնի մնալու ցանկություն հայտնած զույգը պատմել է, որ նախկինում վիճակախաղով 100 հազար դոլար է շահել, իսկ այդ գումարը մտադիր է տուն գնելու համար ծախսել:



























