Միացյալ Նահանգները պլանավորում են արագ վերակենդանացնել վենեսուելական տնտեսությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն՝ հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, Վենեսուելայի փրկության եւ վերականգնման պլանն իր մեջ ներառում է երկիր դոլարի մուտքը։ Միացյալ Նահանգներն աշխատում են տարածաշրջանի բանկերի հետ, որպեսզի կարողանան օգնել՝ ասել է Քուդլոուն։
Վենեսուելան լուրջ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ է ապրում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի ինֆլյացիան անցել է միլիոն տոկոսից, գների աննախադեպ աճը եւ տնտեսական ծանր իրավիճակը նպաստել են արտագաղթին։





























