Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է երկրի նախագահական ընտրություններում հանձնաժողովների բոլոր էլեկտրոնային արձանագրությունների մշակումը, փոխանցում է «112 Ուկրաինան»:
Արձանագրությունների 100 տոկոսի մշակման արդյունքում ստացած տվյալներով Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 30,24 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 15,95 տոկոսը, իսկ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,40 տոկոսը:
Առաջատարների հնգյակի մեջ են մտել նաեւ Յուրի Բոյկոն եւ Անատոլի Գրիցենկոն՝ համապատասխանաբար 11,67 տոկոս եւ 6,91 տոկոս:
Իգոր Սմեշկոյի, որը 6-րդ տեղում է, ամփոփիչ ցուցանիշը կազմել է 6,04 տոկոս: Օլեգ Լյաշկոն ստացել է ձայների 5,48 տոկոսը:
Մնացյալ թեկնածուները ստացել են 5 տոկոսից պակաս ձայն:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 62,78 տոկոս: Սպասվում է, որ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:





























