Աֆղանստանի Բաղիս նահանգում կառավարական համալիրի վրա թալիբների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 20 զինծառայող եւ ոստիկան, փոխանցում է AP-ն:
Տեղական պաշտոնյայի խոսքով՝ հարձակումը կատարվել է ապրիլի 4-ի գիշերը եւ ուղղված էր Բալալ-Մուրղաբ շրջանում գտնվող կառավարական շտաբի դեմ: Նա հայտնել է, որ թալիբները մթության քողի տակ գրոհով գրավել են համալիրի շուրջ եղած անվտագության դիտակետերը: Այնտեղ գտնվող անվտանգության ուժերի մոտ 600 աշխատակիցների կյանքը սպառնալիքի տակ է:
Շրջանում ինտենսիվ մարտերը դեռեւս շարունակվում են:





























