ԱՄՆ տնտեսությունը մնում է «շատ ուժեղ»՝ չնայած ԱՄՆ դաշնային պահուստի համակարգի «անտեղի եւ կործանարար գործողություններին»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Չնայած ԱՄՆ դաշնային պահուստի «անտեղի եւ կործանարար գործողություններին՝ տնտեսությունը շատ ուժեղ է, Չինաստանի եւ USMCA-ի հետ գործարքները շատ լավ են իրականացվում, գնաճը գրեթե բացակայում է եւ ԱՄՆ-ում լավատեսությունը շատ բարձր է», - Twitter-ում գրել է Թրամփը:
USMCA-ն առեւտրային համաձայնագիր է ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ, որը կփոխարինի ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրին:
Ավելի վաղ Թրամփը, որը բազմիցս քննադատել էր Դաշնային պահուստին, հայտարարել է, որ Դաշնային պահուստային համակարգը սխալ է թույլ տվել` բարձրացնելով զեղչման տոկոսադրույքը եւ Դաշնային պահուստային համակարգին մեղադրել է ԱՄՆ տնտեսությանը եւ ֆոնդային շուկային վնաս պատճառելու համար:




























