Ադրբեջանի ՊՆ-ն ծրագրում է համատեղ զորավարժանքներ անցկացնել Թուրքիայի եւ Պակիստանի հետ։ Այդ մասին АзТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժանքներին կմասնակցի նաեւ Պակիստանը։ Հասանովը նաեւ գովել է Թուրքիայի բանակը։ «Թուրքիայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից է։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Վերջերս մեր ՌՕՈՒ-ն վարժանքներ է անցկացրել։ Վարժանքների ընթացքում Թուրքիայի ՌՕՈՒ-ի փորձառու օդաչուները գրոհել են մեր ՀՕՊ համակարգերը։ Դա մեզ էր անհրաժեշտ։ Մենք պետք է հասկանայինք՝ կարող ենք հետ մղել այդ գրոհը, թե ոչ։ Մենք կարողացանք հետ մղել գրոհը։ Մեր զինված ուժերը կատարելագործում են մարտունակությունը։ Կան սխալներ, որոնք մենք, իհարկե, տեսնում ենք, դրանցից դասեր ենք քաղում եւ վերացնում ենք թերությունները»,- հայտնել է նա։