Տրիպոլիի օդնավակայանը գտնվում է մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորած լիբիական ազգային բանակի հսկողության ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հրամանատարությանը մոտ իր աղբյուրին:
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ օդանավակայանի հարեւանությամբ մարտեր են ընթանում:
Ուրբաթ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին հայտնել է, որ զորքերը հարձակվում են Տրիպոլիի վրա մի քանի ուղղություններով, սակայն մայրաքաղաք դեռ չեն ներխուժել:
Նա ասել է, որ չի կարող նշել գործողության ավարտի ժամկետը՝ հաշվի առնելով դրա պայմանները, սակայն հաստատել է, որ զորքերը կկատարեն առաջադրված բոլոր խնդիրները:
Նախօրեին մարշալ Խաֆթարը հրամայել էր իր ուժերին սկսել Տրիպոլիի վրա հարձակումը քաղաքն ահաբեկիչներից ազատելու համար:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ ստորաբաժանումները հսկողություն են հաստատել մայրաքաղաքից հարավ Գարյան եւ Սուրման քաղաքներում:
Իր հերթին Տրիպոլիի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը հրաման է ստորագրել անհրաժեշտության դեպքում ուժ կիրառելու մասին:





























