ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր` մարտի 8-ին կայանալիք արարողությանը կանացի խիզախության մրցանակը կհանձնի 10 երկրի ներկայացուցիչների, այդ թվում` Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւային, ով ներկայումս այցով գտնվում է ԱՄՆ-ում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
International Women of Courage ամենամյա մրցանակը ստեղծվել է 2007թ. մարտին` նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից եւ հանձնվում է հայտնի կանանց, ովքեր բացառիկ խիզախություն են ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Թեկնածուներին ընտրում են ԱՄՆ դեսպանատները:





























