NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։ NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։
Խորհրդային Միության հերոս Ղազարոս Ավետիսի Ավագյանը ծնվել է 1918 թվականի մարտի 15-ին Լեռնային Ղարաբաղի Չովդար գյուղում։ 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի 50-րդ շարային դիվիզիայի 380-րդ հրաձգային գնդի 1264-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ։
1944 թվականի հուլիսի 6-ին, Մոգիլյովի մարզի (Բելառուս) Չերվինյան շրջանի Պյատիգորոդոկի շրջանում հակառակորդի շրջապատված խմբավորման ոչնչացման ժամանակ դասակը պահում էր դժվարին տեղամասերից մեկը։ Հակառակորդը 6 անգամ գրոհել էր այդ բարձունքը, բայց բոլոր գրոհները հետ էին մղվել, ընդ որում՝ ոչնչացվեցին 180 գերմանացի զինվոր եւ սպա։
Անձամբ Ավագյանը ոչնչացրել է 22 զինվոր, 1 մայոր եւ 2 օբերլեյտենանտ։ 1945 թվականի հունվարի 22-ին զոհվել է Լեհաստանն ազատագրելիս։ Թաղված է Օստրոլենկա քաղաքի մոտ (Լեհաստան)։ Հերոսի անվամբ փողոց կա Մինսկում (Բելառուս)։ Հետմահու ստացել է ԽՍՀՄ Հերոսի կոչում։





























