Դաղստանի հանրապետության Բույնակսկ Քաղաքում խանութի դռների առաջ, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զոհեր եւ վիրավորներ չկան։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երեկոյան 23։40-ին առեւտրի կետերից մեկի դռների մոտ անհայտ անձը գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որի հզորությունը համարժեք է եղել 40 գրամ տրոտիլի: Պայթյունի ժամանակ մեծ քանակությամբ մետաղյա կտորներ են ցիրուցան եղել, վնասելով խանութի դուռը եւ ցուցափեղկը։ Վնասի չափը ճշտվում է։
Իրավապահ մարմիններում կատարվածը համարում են խուլիգանություն։





























