Գերնսիում Գերմանական օկուպացիայի թանգարանում առաջին անգամ կցուցադրեն այն պատմական ավտոմեքենան, որը 1940-ական թվականներին նրա սեփականատերը բազմիցս թաքցրել է նացիստներից՝ հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով SWNS-ին։

Նշվում է, որ 1926թ․ Trojan Tourer ապրանքանիշի ավտոմեքենան պատկանել է ոմն հարուստ այրու՝ Հելեն Գեկոնին, որը ապրում էր Նորմանդական կղզիներում։ Նացիստները բազմիցս փորձել են կնոջից խլել ավտոմեքենան։

Հաղորդվում է, որ հենց այդ ժամանակաշրջանում գերմանացիները տեղակայվել են կղզիների վրա եւ խլել բոլորի փոխադրամիջոցները՝ դրանք ուղարկելով Ֆրանսիա։

Որպեսզի ավտոմեքենան զավթիչներին չհասնի, կինն իր այգեպանին կարգադրել է այն պահել Գերնսիում իր խաղողի այգու տարածքում գտնվող շենքում։ Նացիստներին հայտնի էր, որ կինը ավտոմեքենա ունի, սակայն, նրա տանը խուզարկություն կատարելով, ոչինչ չէին գտել։

Այժմ ավտոմեքենան գործի չի դրվում եւ կցուցադրվի կղզու Գերմանական օկուպացիայի թանգարանում։

Մասնագետները հույս ունեն մինչեւ հաջորդ տարվա մայիսի 9-ը՝ կղզու ազատագրման 75 ամյակի առթիվ կարգի բերել այն։