Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 63,40 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով աճել են 0,44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 70,65 դոլարի: