Ճապոնիան ծրագրել է թողարկել 10, 5 եւ 1 հազար իեն արժողությամբ նոր թղթադրամներ՝ կեղծումների դեմ ուժեղացված պաշտպանությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը:

Նոր թղթադրամների պաշտպանությունը կուժեղացվի, մասնավորապես, բարձր թույլատրելիության «ջրային նշաններով» եւ հոլոգրամներով: Նոր թղթադրամների թողարկումը նախատեսված է 2024 թվականի սկզբին:

10 հազար իեն թղթադրամների վրա պատկերված կլինի ճապոնացի արդյունաբերող Էյիտի Սիբուսավայի (1840-1931) դիմանկարը, ում անվանում են ճապոնական կապիտալիզմի «հայրը»: Հազար իեն թղթադրամների վրա կլինի Ումեկո Ցուդա (1864-1929) լուսավորչի դիմանկարը, որը նշանակալի դերակատարում է ունեցել Ճապոնիայում կանանց կրթության գործում եւ Տոկիոյում բացել է Ցուդա համալսարանը: Բժիշկ եւ միկրոկենսաբան Սիբասաբուրո Կիտասատոյի (1853-1931) դիմանկարը կհայտնվի 1000 իեն արժողությամբ թղթադրամների վրա:

2004 թվականից ի վեր Ճոպոնիայում սա կլինի նոր դիզայնով թղթադրամների առաջին թողարկումը:

Ճապոնիայում ներկայիս թղթադրամների վրա պատկերված են համապատասխանաբար՝ Յուկիտա Ֆուկուձավա (1835-1901) լուսավորչի, գրող Իտիյո Հիգուտիի (1872-1896) եւ միկրոկենսաբան Հիդեյո Նոգուտիի (1876-1928) դիմանկարները: