Ինդոնեզիայում եւ Եթովպիայում Boeing 737 Max ինքնաթիռների վթարից հետո ամերիկյան ավիաշինարարական ընկերության բաժնետերերը հայց են ներկայացրել նրա դեմ՝ անվտանգության ոլորտում խնդիրների մասին լռելու համար՝ հայտնում է DW-ը։
Ընկերությունը ներդրողներից գաղտնի է պահել խնդրի գոյությունը, որը հանգեցրել է Boeing 737 Max երկու ինքնաթիռների կործանմանը՝ ապրիլի 10-ին ընդգծել է Hagens Berman փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչը։ Ինքնաթիռների կործանման հետեւանքով Նյու Յորքի բորսայում ընկերության բաժնետոմսերի գնի անկում է տեղի ունեցել։
Փաստաբանների հայտարարության համաձայն, Boeing-ին մեղադրում են նրանում, որ ընկերության ղեկավարությունը թաքցրել է այն փաստը, որ անվտանգության ապահովման կարեւոր համարկարգերը չեն ներառվել ինքնաթիռի բազային հագեցման մեջ, այլ վաճառվել են լրացուցիչ, եւ շատ ավիաընկերություններ չեն գնել դրանք։
Խոսքը շահերի բացահայտ բախման մասին է, քանի որ Boeing-ն ուզում էր նոր մոդելով շուտ դուրս գալ շուկա եւ առաջ անցնել եվրոպական իր մրցակից Airbus-ից։ «Boeing-ը շահը եւ աճի ձգտումը բարձր է դասել թռիչքների անվտանգությունից»,- հայտարարել է փաստաբան Ռիդ Քաթրայնը։
Ընկերությունում բաժնետերերի հայցը դեռ չեն մեկնաբանել։ Ներկայում Boeing-ի դեմ հայց են ներկայացրել նաեւ ավիավթարների զոհերի հարազատները։ Դրանք կարգավորելու համար ընկերությունը, Bloomberg-ի գնահատականներով, ստիպված կլինի 1 մլրդ դոլար վճարել։




























