Դատարանը չի կարողացել որոշում կայացնել ԱՄՆ Դելիվեր նահանգի բնակչի վերաբերյալ, որը խոստովանել է, որ Ֆիլադելֆիայի թանգարանում կոտրել է 4,5 մլն դոլար արժողությամբ չինական հին արձանի մատը, հայտնում է Associated Press-ը։

Մայք Ռոհաննան 2017-ին Ֆրանկլինի ինստիտուտում մասնակցել է սուրբծննդյան երեկոյին։ Այնուհետեւ նա ներթափանցել է չինական զինվորների արձանների փակ ցուցասրահ։

Իշխանությունների վարկածով՝ 25-ամյա Ռոհաննան սկսել է տարբեր դիրքեր ընդունել եւ սելֆի անել «Հեծելազորային» անունով հայտնի արձանի կողքին, կոտրել է նրա բութ մատը եւ, վերցնելով այն, փախել է։ Միջադեպը նկարահանել են ցուցասրահի տեսախցիկները։

Վանդալիզմի այս դրսեւորումը վրդովեցրել է չինական իշխանություններին։

Ռոհաննան չի հերքել, որ արձանի բութ մատը տարել է տուն, ընդունել է, որ իր արարքը հիմար սխալ էր, բայց նաեւ չի կարողացել բացատրել, թե ինչու է այդպես վարվել։