Ապրիլի 11-ին գործարքների ընթացքում  նավթի համաշխարհային գները աննշան նվազում են: Այս մասին են վկայում գործարքների տվյալները, հաղորդում է RT-ն:

WTI նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0.53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 64.27 դոլար:

Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով, նվազել են 0,43 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71.42 դոլար: