Կապան քաղաքի Ձորք թաղամասում մարտի 5-ի գիշերը Nissan մակնիշի 77 ՕՕ 088 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել երկաթյա սյանը եւ շրջվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վթարի հետեւանքով ուղեւոր` 60-ամյա Ռայա Հարությունյանը  մահացել է տեղում, իսկ ավտոմեքենայի վարորդ`36-ամյա Մարատ Դանիելյանը  եւ ուղեւորներ`42-ամյա Նունե Ղազարյանը եւ Մերի Դանիելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել են Կապան քաղաքի հիվանդանոց:

Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության: