«Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանական մանդատները վայր դնելու մասին որեւէ հայտարարություն չի արել, լրագրողները ճիշտ չեն մեկնաբանել իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 9-ին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունը թեեւ բոյկոտել է ԱԺ փետրվարի 28-ի քառօրյան, սակայն մասնակցելու են ԱԺ աշխատանքներին:

Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» մարտի 6-ին պետք է կուսակցության վարչության եւ խմբակցության համատեղ նիստ անցկացներ, որի ընթացքում, ինչպես հայտարարել էր կուսակցությունը, պետք է քննարկվեր կուսակցության հետագա մարտավարությունը: Նիստը սակայն  հետաձգվել է մինչեւ մարտի 13-ը: