Մի մարդ զոհվել է գերթեթեւ ինքնաթիռի կործանումից, որն ընկել է Մերսիսայդ կոմսության Սաութփորթ քաղաքի գոլֆի դաշտում։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է կոմսության ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարող ենք հաստատել, որ մի մարդ հինգշաբթի՝ ապրիլի 11-ի երեկոյան զոհվել է գերթեթեւ ինքնաթիռի կործանման պատճառով, որն ընկել է կոմսության Royal Birkdale գոլֆի դաշտում»,- ասվում է ոստիկանության կայքում հրապարակված հայտարարությունում։
Նշվում է նաեւ, որ ոստիկանությունը կործանման պատճառների հետաքննություն է սկսել։



























