Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0,41 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 63,84 դոլար, տեղեկացնում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսին մատակարարմամբ, բարձրացել են 0,35 տոկոսով, մեկ բարելը՝ 71,08 դոլար։