Ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ.-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գր քաշով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: