Ամերիկյան Southwest Airlines խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը մինչեւ օգոստոսի 5-ը չվացուցակից հանել է Boeing 737 Max-ը, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ ընկերությունում չեն ճշտել չեղարկված թռչքների կոնկրետ թիվը: Հայտնի է միայն, որ Southwest Airlines-ը Եթովպիայում ողբերգական ավիավթարից անմիջապես հետո չվացուցակից հանել է բոլոր 34 Boeing 737 Max8 ինքնաթիռները:
Եթովպիայում Boeing 737 MAX-ի վթարից հետո, որի հետեւանքով զոհվել էր 157 մարդ, շատ երկրներ կասեցրել են Max 8 եւ Max 9 օդանավերի թռիչքները: Մարտի վերջում Boeing- ը պատրաստել էր MCAS- ի նորացված տարբերակը, որը պետք է կանխեր սխալ տվյալների հիման վրա վթարային համակարգի գործարկումը: Սակայն այս թարմացումը դեռ չի հրապարակվել:




























