Արաբական Միացյալ Էմիրություններից առաջին տիեզերագնացը Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ-ՄՍ15» տիեզերանավով ուղեծիր կմեկնի սեպտեմբերի 25-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոհամմեդ Բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնի տիեզերագնացների պատրաստման ծրագրի ղեկավար Սալեմ Ալ Մարին։

«Տիեզերագնացության մեր թեկնածուները երկուսն են՝ Հազաա Ալ Մանսուրը եւ Սուլթան Ալ Նեյադին, որոնք ԱՄԷ-ի տիեզերագնացների թիմի առաջին անդամներն են, եւ մոտ ապագայում կկատարեն տարատեսակ տիեզերական առաքելություններ։ Դրանցից առաջինը թռիչքն է դեպի ՄՏԿ, որը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 25-ին»,- ասել է Ալ Մարին։

Նրա խոսքերով, նրանք Երկիր կվերադառնան «Սոյուզ-ՄՍ12»ով։

Ավելի վաղ տիեզերական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ Էմիրություններից առաջին տիեզերագնացը, որի անունը կհայտարարվի մայիսին, ուղեծրում կմնա ութ օր։