Տուլայում սպանել են Հայաստանի 47-ամյա մի բնակչի, ով Կոսայա Գորա գյուղում զբաղվում էր բնակելի տներից մեկի վերանորոգմամբ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, սպանվածի դին` հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր վերանորոգվող բնակարանում մարտի 7-ի երեկոյան:
Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել էր տեղի 53-ամյա մի բնակիչ, ով նախկինում բազմիցս դատապարտվել է, այդ թվում սպանության համար: Քննության տվյալներով, մարդասպանին զայրացրել էր վերանորոգվող բնակարանից լսվող աղմուկը:





























